Uncategorized

Ուկրաինացի լրագրող. ինձ համար պարզապես վտանգավոր է գտնվել Ադրբեջանի տարածքում

images/xarabax.png


Ուկրաինական «Сегодня» թերթի խմբագիր Իրինա Կովալչուկը Ադրբեջանում անցանկալի անձանց ցուցակում է հայտնվել, ԼՂՀ այցելելու եւ ղեկավարությունից հարցազրույց վերցնելու համար:«Այն ժամանակ ուկրաինացի լրագրողների մեծ խումբ էր գնացել Ղարաբաղ եւ բոլորը հայտնվել էին այդ «սեւ ցուցակում»:

Այցը կազմակերպել էր Հայաստանի դեսպանատունը ` «Сегодня» թերթի խնդրանքով» -ասել է նա «Обозреватель» պարբերականին տված հարցազրույցում, տեղեկացնում է analitikaua.net-ը:«Ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, որը գրում է միջազգային թեմաներով եւ անդրադառնում է չճանաչված հանրապետություններին, պետք է լինի հակամարտության գոտիներում»,-պատմել է նա:Խմբագիրը նշել է, որ իրեն չեն տեղեկացրել Ադրբեջանում անցանկանալի անձանց ցուցակում հայտնվելու մասին, սակայն չի պատրաստում դիմել Ուկրաինայի ԱԳՆ: «Ինձ համար միեւնույն է, ինչ են անում ադրբեջանցիները: Մեր այցից հետո նրանց լրատվամիջոցներում արշավ սկսվեց ուկրաինական թերթերի եւ հեռուստաընկերությունների դեմ: Իմ մաշկի վրա զգալով տեղեկատվական գրոհի այդ բոլոր հաճույքները, որոնք բացարձակ անհիմն էին, ես հասկանում եմ, որ ինձ համար պարզապես վտանգավոր է գտնվել Բաքվի տարածքում: Ուստի ոչ մի իմաստ չեմ տեսնում Բաքու այցելելու հնարավորություն ստանալու հարցում»,-ասել է Կովալչուկը:

Добавить комментарий