Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբբյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ եւ Կանադա: Այցի շրջանակում նա հունվարի 28-ին Գլենդեյլում (Կալիֆորնիայի նահանգ) Հրանուշ Հակոբյանը կմասնակցի Հայկական բանակի օրվան նվիրված միջոցառմանը:
Հաջորդ օրը նա կհանդիպի Հայ եկեղեցու Արեւմտյան Ամերիկայի թեմի արքեպիսկոպոկս Հովնան Տերտերյանի հետ: Նաեւ կհանդիպի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կալիֆորնիայի մասնաճյուղի ներկայցուցիչների հետ:
Սփյուռքի նախարարը կայցելի Թալեաթ փաշային գնդակահարած Սողոմոն Թեհլերյանի շիրիմին եւ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի թանգարան: Նախարարը կայցելի նաեւ Սան-Ֆրանցիսկո եւ Տորոնտո:
Այցելությունը կավարտվի փետրվարի 6-ին: