Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում եւ պատասխանել ԵԽԽՎ պատվիրակների հարցերին։
Թուրքական Haberaktuel-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, թե Թուրքիայի համար երկու տեսակի հարեւաններ կան։ «Բարեկամ եւ ապագայում բարեկամ հարեւաններ։ Հայաստանին գնահատում ենք որպես ապագայի լավ բարեկամ երկիր»,-նշել է Դավութօղլուն։
Դավութօղլուն պատասխանել է հայ պատվիրակի հարցին, որի ժամանակ կրկին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորել է Ղարաբաղի գործոնով։