Uncategorized

Եվրամիությունը Վրաստանի հետ վիզային ռեժիմի մեղմացման համաձայնագիր է ստորագրել

Եվրամիությունը Վրաստանի հետ վիզային ռեժիմի մեղմացման եւ ռեադմիսիայի համաձայնագրեր է ստորագրել:

Երկու համաձայնագիրն էլ ուժի մեջ են մտնելու մարտի 1-ից, ասված է ԵՄ հաղորդագրության մեջ:

Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը որոշում է ԵՄ անդամ-պետությունների եւ Վրաստանի համար պարտավորությունների եւ ընթացակարգերի շրջանակները, թե երբ եւ ինչպես պետք է հետ վերադարձվեն այն անձինք, ովքեր ապօրինաբար ապրում են ԵՄ երկրների կամ Վրաստանի տարածքում:

Վրաստանը միակողմանի կարգով առանց վիզաների ռեժիմ է սահմանել ԵՄ-ի համար՝ 2006-ից:

Добавить комментарий