Uncategorized

Գարեգին II. Եվրոպական քաղաքակրթությունը պետք է հարգի ժողովուրդների մշակութային ժառանգությունը

images/terter.png
Եվրոպական քաղաքակրթությունը պետք է հարգի ժողովուրդների մշակութային ժառանգությունը, որոնք ունեն հնագույն քրիստոնեական պատմություն: Այս մասին նշվում է Երեւանում «Կրոնի ազատությունը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ եւ երաշխիքներ» թեմայով Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթակի մասնակիցների 6-րդ հանդիպմանը մասնակցողներին ուղղված Գարեգին II-ի ուղերձում:

Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Նոր զարգացման փուլ թեւակոխած եվրոպական հասարակությունը պետք է շարունակի հարգել ժողովուրդների մշակութային ժառանգությունը, որոնք ունեն հնագույն քրիստոնեական արմատներ՝ բազմազանությունը դիտարկելով որպես համընդհանուր եվրոպական արժեք: Ժամանակակից աշխարհում հաճախ են խեղաթյուրվում ազատության եւ հավասարության չափանիշները, դրանով իսկ վտանգի ենթարկելով միջմշակութային երկխոսության իրական արժեքը եւ կրոնի ազատության ճիշտ հասկացումը. դրանց իրական նպատակն է ամբողջ աշխարհում հանդուրժողականությանը, խաղաղությանը եւ բարգավաճմանը նպաստելը: Հայ ժողովուրդն ու հայկական եկեղեցին պայքարել են նրա համար, որպեսզի պահպանեն ուրույն մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը եւ հարուստ փորձ ունեն հարգելու եւ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերելու կրոնական բազմազանության նկատմամբ: Հայկական եկեղեցին կարեւոր նշանակություն է տալիս միջկրոնական եւ միջեկեղեցական երկխոսությանը, ինչի վկայությունն է, մասնավորապես, էկումենիկ շարժմանը Հայաստանի ակտիվ մասնակցությունը»:

Добавить комментарий