Thursday, July 20, 2017
Uncategorized

Ժողովրդավարության զարգացման համար Հայաստանն ԱՄՆ-ից կստանա 45, Վրաստանը՝ 90 մլն դոլար

Ժողովրդավարության զարգացման համար Հայաստանը 2011 թվականին ԱՄՆ-ից կստանա 45,2 մլն դոլար։ Այս մասին հաղորդվում է աշխարհի տարբեր երկրներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրած օգնությունների http://www.foreignassistance.gov պաշտոնական կայքէջում։

Համաձայն տեղեկատվության՝ Հայաստանին տրամադրվող գումարը կծախսվի վեց հիմնական ուղղություններով՝ «խաղաղության եւ կայունության» ապահովման համար՝ 9,4 մլն դոլար «ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների եւ կառավարման» համար՝ 13,2 մլ դոլար, 5,9 մլն դոլար «առողջապահության», 1,9 մլն դոլար՝ «կրթության եւ սոցիալական ծրագրերի» համար, «տնտեսական զարգացման» համար 13,4 մլն, «հումանիտար ծրագրերի համար 1,6 դոլար։

Վրաստանը 2011 թվականին ԱՄՆ-ից կստանա 90,1 դոլար, Ադրբեջանը՝ 29,2 մլն, Ռուսաստանը եւ Թուրքիան՝ համապատասխանաբար 68,7 եւ 5,9 մլն դոլար։

Leave a Reply