Monday, May 22, 2017
Uncategorized

Շախմատի աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրից հետո 11 միավորով առաջատար է Հայաստանի հավաքականը

Նինբո քաղաքում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կրկին առաջատար է: Այս տուրում հայ շախմատիստները 3,5:0,5 հաշվով պարտության են մատնել Եգիպտոսի հավաքականին:
Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր: Երկրորդ տեղում 9,5 միավորով Ադրբեջանի հավաքականն է, որը պարտության է մատնել Ռուսաստանին հավաքականին, չինացիները նույնպես 9,5 միավորով 3-րդ տեղում են:
Ուկրաինան 1,5:2,5 հաշվով զիջել է Հունգարիային, իսկ Իսրայելը նույն հաշվով՝ Հնդկաստանին:
5-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինեն չինացի շախմատիստները:

Leave a Reply