Wednesday, October 18, 2017
Uncategorized

Չերկասի քաղաքային խորհուրդը Ուկրաինայի նախագահին է դիմել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով

Չերկասի քաղաքային խորհուրդը, դիտարկելով քաղխորգրդի պատգամավոր Արայիկ Մկրտչյանի, “Արարատ” հայկական համայնքի և ՀԱՔ կրոնական համայնքի հոգևորականի դիմումը, որոշել է դիմել Ուկրաինայի նախագահին ու Գերագույն Ռադային` հայ ժողովրդին օժանդակելու և օրենսդրական մակարդակով Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման հարցն ամրագրելու խնդրանքով:
“Արարատ” հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով, դա շատ կարևոր իրադարձություն է Ուկրաինայի ողջ հայ սփյուռքի և ընդհանրապես հայ ժողովրդի համար: “Արարատ” հայ համայնքն ու ՀԱԵ կրոնական համայնքը երախտագիտություն են հայտնում պատգամավորներին աջակցության համար: Համայնքն առանձնակի շնորհակալություն է հայտնում Չերկասի քաղաքային խորհրդի ղեկավար Սերգեյ Օդարիչին, Չերկասի քաղաքային խորհրդի քարտուղար Վասիլի Մարինկևիչին, բոլոր աջակցած պատգամավորներին, ինչպես նաև բոլոր փորձագետներին, ովքեր իրենց ավանդը ներդրեցին կարևոր իրադարձության մեջ, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Leave a Reply