Tuesday, July 25, 2017
Uncategorized

Արդյո՞ք Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագը կհետաձգվի

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի ամսաթիվը կարող է հետաձգվել անորոշ ժամկետով` կապված բարձր ահաբեկչական սպառնալիքի հետ: Ինչպես գրում է «Երկրամասը», թուրքական հատուկ ծառայությունները տվյալներ են ստացել ադրբեջանա-թուրքական «Հայերի անհիմն բողոքների դեմ պայքարի միություն» կազմակերպության կողմից պատրաստվող սադրանքի մասին:
Թուրքական հատուկ ծառայություններն առանձնահատուկ մտավախություններ ունեն այն փաստի առիթով, որ «սադրանքի» կազմակերպմանը կարող են մասնակից լինել ոստիկանության և բանակի ներկայացուցիչներ, որոնք աջակցում են հայկական եկեղեցում պատարագի մատուցման դեմ հանդես եկող թուրք ազգայնականներին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» հայկական օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Պատարագը կմատուցվի նշանակված օրը»,- ասել է նա:

Leave a Reply