Wednesday, December 13, 2017
Uncategorized

Լևոն Արոնյանը զիջել է Եվգենի Տոմաշևսկուն և դուրս մնացել աշխարհի Գավաթից

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի Գավաթի խաղարկությունից, որն անցկացվում է Տրոմսում (Նորվեգիա): 3-րդ փուլում նա 0,5:1,5 հաշվով զիջել է Եվգենի Տոմաշևսկուն (Ռուսաստան):

Առաջին պարտիայում Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է ռուս շախմատիստին, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ գրանցվել է ոչ ոքի:
Հայ շախմատիստին հաջողվել է հաղթահարել երկու փուլի արգելք, նա 2:0 հաշվով հաղթել է Միխայիլ Մարկովին (Ղրղզստան), իսկ թայ-բրեյքում ուժեղ է եղել Իգոր Լիսիից (Ռուսաստան):
2005 թվականին Արոնյանը Խանտի- Մանսիսկում դարձել է աշխարհի Գավաթակիր: Նա եզրափակչում առավելության է հասել աշխարհի նախկին չեմպիոն Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ:

Leave a Reply