Monday, May 22, 2017
Uncategorized

Wikileaks. Թուրքիան աջակցել է Գուանտանամոյի բանտարկյալների խոշտանգումներին

Թուրքիան 2002թ. թույլատրել է Միացյալ Նահանգներին օգտագործել Ինջիրլիքի ավիաբազան ահաբեկչության մեջ կասկածվող անձանց Գուանտանամոյի բանտ տեղափոխելու համար, «Հանցագործների արտակարգ հանձնում» ծրագրի շրջանակներում (ԿՀՎ-ի եվրոպական բանտերում պահվող անձանց տեղափոխումը երկրներ, որտեղ խոշտանգումները սովորական երեւույթ են), գրում է «Guardian»-ը:

Թուրքիայի ներգրավվածությունը կասկածելի ծրագրին բացահայտել է Wikileaks-ը 2006թ. հունիսի 8-ի գաղտնի հեռագրի հրապարակմամբ: Հեռագրի հեղինակը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոսս Վիլսոնն է:

«Թուրքիայի ռազմական օդուժը թույլատրել է Fundamental Justice ծրագրով օգտագործել Ինջիրլիքի ռազմակայանը, սակայն 2006թ-ին թույլտվությունը չեղյալ է հայտարարվել»,- ասված է նամակում:

Հատկանշական է, որ հեռագիրը հակասում է Թուրքիայի իշխանությունների հայտարարություններին: 2006թ. թուրքական ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը հայտարարում էր, որ «թուրքական կառավարությունն ու Թուրքիան երբեք չեն մասնակցել գաղտնի տեղափոխումներին»: Վերջերս Թուրքիան հայտնվել էր եվրոպական 14 երկրների շարքում, որոնք զբաղված են դատապարտյալների գաղտնի տեղափոխումներով:

Leave a Reply